Logo

Տուխել. «Այդ թիմերը, հնարավոր է, լավագույնն են ԱՊԼ-ի պատմության մեջ»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:23 / 18.05.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Պրեմիեր լիգայում մրցակցության մասին։

«Հուսով եմ՝ մեզ կհաջողվի երրորդ հորիզոնականն զբաղեցնել։ Մենք կայուն կերպով երրորդ հորիզոնականով ենք ընթացել աշխարհի ուժեղագույն առաջնությունում և մրցակցել, հնարավոր է, ԱՊԼ-ի պատմության լավագույն թիմերի՝ «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» հետ։

Մենք անհանգստանալու առիթ չունենք, այնուամենայնիվ, հավակնոտ ենք և ունեինք նպատակներ, որոնք չկարողացանք իրագործել»,- Տուխելի խոսքն է հաղորդում Daily Mail-ը։

Այս պահին «թոշակառուները» 70 միավորով զբաղեցնում են Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնականը։ Առաջատարը «Մանչեսթեր Սիթին» է (90), որին հաջորդում է «Լիվերպուլը» (89):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա