Logo

Տուխել. «Չելսին» պետք է իր լավագույն ֆուտբոլը ցուցադրի «Տոտենհեմի» դեմ խաղում»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:24 / 23.01.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի շրջանակում «Տոտենհեմի» դեմ կայանալիք խաղի սպասելիքներից։

«Նրանց դեմ վերջին խաղերի մեր արդյունքները գոհացուցիչ էին, ու մենք պետք է ամեն ինչ անենք, որ այս խաղը նույնկերպ դասավորվի։ Կարճ ժամանակահատվածում մենք նրանց դեմ 3-րդ անգամ ենք խաղալու։

«Տոտենհեմն» իր նախորդ խաղը հաղթեց վերջին րոպեին խփած գոլի շնորհիվ, իսկ մենք նրանց հաղթել ենք Լիգայի գավաթի երկու խաղերում։ Դա մեզ վստահություն կհաղորդի այս հանդիպման ընթացքում։ Մենք պետք է ճիշտ տրամադրվենք, որ կարողանանք մեր լավագույն ֆուտբոլը ցուցադրել»,- Տուխելի խոսքն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը։

Պրեմիեր լիգայի 23-րդ տուրի «Չելսի» - «Տոտենհեմ» հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 23-ին, «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա