Logo

Տուխելը՝ Զիեշի և Լուկակուի միջև եղած խոսակցության և մարոկկացու՝ գոլը չտոնելու որոշման մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
16:17 / 19.01.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն Անգլիայի Պրեմիեր լիգայի՝ «Բրայթոնի» հետ (1:1) խաղից հետո խոսել է Հաքիմ Զիեշի և Ռոմելու Լուկակուի միջև ընդմիջմանը տեղի ունեցած խոսակցության մասին: Գերմանացի մասնագետն անդրադարձել է նաև մարոկկացու՝ գոլը չտոնելու որոշմանը:

«Նորմալ է, որ խոսում են։ Նրանց համար նորմալ է դժգոհ լինելը։ Խնդիր չկա. թող նրանք դժգոհ լինեն: Սա լավ է:

Նույնիսկ գոլից հետո արձագանքից պարզ էր, որ հոգնել ենք։ Գոլից հետո թեթևություն զգացինք, բայց իրական ուրախություն չկար։ Նույնիսկ նման իրավիճակներում մենք փորձում ենք էներգիա խնայել։ Ահա թե ինչ ենք զգում թիմով այս պահին»,- Տուխելի խոսքն է մեջբերում Daily Mail-ը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա