Logo

Տուխել. «Ցանկանում եմ, որ նա թիմի կարևոր մասնիկը լինի»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
20:06 / 06.05.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է թիմի հարձակվող Ռոմելու Լուկակու մասին։

«Ես ցանկանում եմ, որ Ռոմելու Լուկակուն թիմի կարևոր մասնիկը լինի։ Չկան ֆուտբոլիստներ, որոնք ցանկանում են հեռանալ, քանի որ դա պարզապես անհնար է։ Պետք է աջակցենք Լուկակուին ու վստահենք: Մենք այդպես էլ անում ենք»,- Տուխելի խոսքն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։

Ռոմելու Լուկակուն «Չելսիի» կազմում ելույթ է ունենում 2021 թվականի օգոստոսից։ Բելգիացու պայմանագրի ժամկետը լոնդոնյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը։

Transfermarkt-ը 85 մլն եվրո է գնահատում ֆուտբոլիստի շուկայական արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա