Logo

Թոմաս Տուխելի արդյունքն աննախադեպ է «Չելսիում»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
14:52 / 13.01.2022ՍՊՈՐՏ

Լոնդոնի «Չելսին», Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ փուլի պատասխան խաղում հաղթելով «Տոտենհեմին» (1։0), ուշագրավ նվաճման հասավ:

Գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկ տարուց էլ պակաս ժամանակահատվածում կարողացավ արդեն երրորդ մրցաշարի եզրափակիչ հասցնել «Չելսիին»՝ տեղեկացնում է «Opta»-ն։ Նշվում է, որ Տուխելը նման ցուցանիշի է հասել 350 աշխատանքային օրվա ընթացքում։ Նրա ղեկավարությամբ «Չելսին» արդեն խաղացել է Չեմպիոնների լիգայի և Անգլիայի գավաթի եզրափակիչներում։ Դա աննախադեպ նվաճում է ակումբի տարեգրության մեջ։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության վճռական խաղում «ազնվականները» 1։0 հաղթել են «Մանչեսթեր Սիթիին», իսկ Անգլիայի գավաթի եզրափակչում նույն հաշվով զիջել են «Լեսթերին»։   

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա