Logo

Տուխելը ցանկանում է «Չելսիում» տեսնել ՊՍԺ-ի 2 ֆուտբոլիստի

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:12 / 10.06.2022ՍՊՈՐՏ
Տուխել

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ցանկանում է, որ ՊՍԺ-ի կենտրոնական պաշտպաններ Պրեսնել Կիմպեմբեն և Մարկինյոսը միանան իր թիմին՝ հայտնում է բրիտանացի լրագրող Ադամ Նյուսոնը։

Աղբյուրի տեղեկություններով՝ Տուխելը լավ գիտի, որ ՊՍԺ-ն դժվար թե հեշտությամբ բաց թողնի Մարկինյոսին, սակայն Կիմպեմբեի տարբերակն այս պահին ավելի իրատեսական է, քանի որ ֆրանսիացին այժմ փոքր կոնֆլիկտ ունի ղեկավարության հետ պայմանագրի երկարաձգման շուրջ տարաձայնությունների պատճառով։

Հիշեցնենք՝ Տուխելը 2018-2020 թվականներին ՊՍԺ-ում աշխատել է Կիմպեմբեի և Մարկինյոսի հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա