Logo

Տուխել. «Մեծ քանակությամբ շոկոլադ եմ կերել «Ռեալի» դեմ խաղը դիտելու ընթացքում»

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:00 / 09.04.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում «Ռեալից» կրած պարտության մասին (1:3):

«Այնպիսի զգացողություն է, կարծես հիանալի հնարավորություն ենք բաց թողել «Ռեալի» դեմ խաղում: Դա կարևորագույն հանդիպում էր՝ ուժեղ մրցակցի հետ, սակայն չկարողացանք ցուցադրել մեր լավագույն խաղը: Հանդիպումից հետո չէի կարողանում վերահսկել էմոցիաներս, որովհետև գիտեմ՝ որքան լավ կարող ենք խաղալ: Շատ անթույլատրելի սխալներ գործեցինք: Ավելի ուշ տանը դիտել եմ այդ խաղն ու ավելի զայրացել: Առավոտյան նույնպես դիտեցի ու էլ ավելի զայրացա. այդ ամբողջ ընթացքում բավական շատ շոկոլադ եմ կերել, որպեսզի մեղմեմ զայրույթս»,- գերմանացի մասնագետի խոսքը փոխանցում է The Guardian-ը:

«Ռեալ» - «Չելսի» պատասխան հանդիպումը կայանալու է ապրիլի 12-ին՝ ժամը 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա