Logo

Տուխել. «Մենք չենք ցանկանում հրաժարվել նրա ծառայություններից»

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:31 / 26.02.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է լոնդոնյան ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուի սկանդալային հարցազրույցը։

«Ես չգիտեի, թե ինչ ռեակցիա է տվել հանրությունը Ռոմելուի հարցազրույցին։ Մենք չենք ցանկանում հրաժարվել նրա ծառայություններից։ Տրանսֆերային պատուհանը հիմա փակ է, բոլոր ֆուտբոլիստները՝ մարզումային գործընթացի մեջ։

Հիմա ամեն բան շատ հանգիստ է, որակյալ ֆուտբոլիստները վերադառնում են կազմ, վնասվածք ստացածները՝ նույնպես»,- գերմանացի մասնագետի խոսքն է հաղորդում Football London-ը։

28-ամյա Լուկակուն «Չելսի» է վերադարձել 2021 թվականի ամռանը՝ «Ինտերից»՝ 113 մլն եվրոյի դիմաց։ Անգլիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում Լուկակուն մասնակցել է 17 հանդիպման՝ դառնալով 5 գոլի հեղինակ։ Նրա հաշվին նաև 4 խաղում 2 գոլ կա գրանցված ՉԼ-ում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա