Logo

Տուխելի 5 տրանսֆերային թիրախները

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:28 / 24.06.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն ակնկալում է այս տրանսֆերային պատուհանին իր թիմում տեսնել առնվազն 5 նոր խաղացողի՝ հայտնում է The Telegraph-ը:

«Չելսին» ցանկանում է ձեռք բերել «Սևիլիայի» և «Յուվենտուսի» կենտրոնական պաշտպաններ համապատասխանաբար Ժյուլ Կունդեին և Մատեյս դե Լիխտին, որոնք կփոխարինեն թիմից հեռացած Անտոնիո Ռյուդիգերին և Անդրեաս Քրիստենսենին:

Պաշտպանությունն ուժեղացնելու համար «թոշակառուները» մտադիր են ձեռք բերել նաև գերմանական «Շտուտգարտի» և Խորվաթիայի հավաքականի  ձախեզրային պաշտպան Բորնա Սոսային: Լոնդոնյան թիմից առաջիկայում կարող է հեռանալ նաև իսպանացի ձախեզրային պաշտպան Մարկոս Ալոնսոն, որի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»:

Լոնդոնյան ակումբը նոր մրցաշրջանից առաջ մտադիր է ուժեղացնել նաև հարձակման գիծը: Տուխելը ցանկանում է «Չելսիում» տեսնել «Բարսելոնայի» և «Մանչեսթեր Սիթիի» վինգերներ համապատասխանաբար Ուսման Դեմբելեին և Ռահիմ Ստեռլինգին:

Դեմբելեի պայմանագիրը «Բարսայի» հետ գործում է մինչև հունիսի 30-ը, որի ժամկետը, ըստ տարբեր աղբյուրների, կողմերը չեն երկարաձգի: Հաղորդվում է, որ այս պահին Դեմբելեի համար տրանսֆերային պայքարում «Չելսին» ֆավորիտ է:

Ստեռլինգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ գործում է մինչև 2023 թվականի ամառ: Նշվում է, որ Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը դեմ չէ այս ամառ փոխել ակումբային գրանցումը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա