Logo

Տուխել. «Մենք վատ խաղացինք»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
23:46 / 06.09.2022ՍՊՈՐՏ
null

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Զագրեբի «Դինամոյից» Չեմպիոնների լիգայի E խմբի առաջին տուրի խաղում կրած պարտությունը (0-1):

«Մենք վատ խաղացինք, և ամեն ինչ այնպես էր, ինչպես միշտ: Խաղի մեկնարկը նորմալ էր, չօգտագործեցինք մեր պահերը:

Մենք չզգացինք այն պահը, երբ առաջին 15-20 րոպեներին հնարավոր էր վճռել հանդիպման ելքը, իսկ դրանից հետո հակագրոհի ժամանակ զիջեցինք։ Մրցակցի գոլը չափազանց հեշտ տրվեց: Եվ դրանից հետո մենք տուժեցինք:

Ընդմիջմանը մի քանի փոփոխություններ արեցինք, ոգեշնչեցինք տղաներին, ասացինք, որ ավելի էմոցիոնալ ու պինդ խաղան։ Բայց, այնուամենայնիվ, մեզ համար դժվար էր անել դա»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ E խմբում ընդգրկված են նաև Իտալիայի չեմպիոն «Միլանը» և ավստրիական «Զալցբուրգը»։

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա