Logo

Տուխելը նշել է «Չելսիի» թույլ տված վճռորոշ սխալները «Ռեալի» դեմ 2 խաղում

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
09:33 / 13.04.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/4 եզրափակիչի երկխաղյա դիմակայության արդյունքում (1:3, 3:2) «Ռեալից» կրած պարտությունը:

«Միշտ էլ ցավալի է պարտվելը, բայց նման պարտությունը կարելի է ընդունել, քանի որ մենք ափսոսալու ոչինչ չունենք: Հեշտ չէ խաղալ «Սանտիագո Բեռնաբեուում», երբ պետք է հաղթել: «Չելսին» արժանի էր Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալուն.

Մենք այսօր ուղղակի անհաջողակ ենք: Կարևորը մեր նվիրվածությունն է, խաղային պլանին համապատասխանելը, կարգապահությունը։ Այս ամենն ամենաբարձր մակարդակի վրա էր։ Ես հարգում եմ իմ խաղացողներին:

Գնդակը վերադարձնելուց անմիջապես հետո կորցնելն ամենավտանգավոր իրավիճակն է: Մենք դա 2 անգամ թույլ տվեցինք: Զղջալու բան չկա։ Մրցակիցն օգտվեց դրանցից անհատական ​​վարպետության շնորհիվ, և դա բավական էր։

Երկու խաղում մենք չափազանց շատ լուրջ սխալներ թույլ տվեցինք»,- Տուխելի խոսքը մեջբերում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Մադրիդի «Ռեալը» կհանդիպի «Մանչեսթեր Սիթի» - «Ատլետիկո» դիմակայության հաղթողին:

Անչելոտին նշել է՝ ինչն էր պակասում «Ռեալին»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա