Logo

«Ամեն ինչ կարող է փոխվել 1 րոպեում». Տուխելը խորհուրդ է տվել Լուկակուին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
17:06 / 17.04.2022ՍՊՈՐՏ
null

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է հարձակվող Ռոմելու Լուկակուի շուրջ ստեղծված իրավիճակից:

Հիշեցնենք,որ «ազնվականները» բելգիացու տրանսֆերային իրավունքը գնել էին «Ինտերից» նախորդ ամառ: Գործարքի արժեքը կազմել էր 115 մլն եվրո:

«Ռոմելուն պետք է անի այն, ինչ անում է Տիմոն: Հիացած եմ Վերներով. նա փայլեց վերջին 2 խաղերում: Շատերը մտածում են, թե մարզիչն է որոշում թիմի մեկնարկային կազմը, սակայն իրականում հենց ֆուտբոլիստն է նպաստում դրան:

Ամեն ինչ կարող է փոխվել 1 րոպեում, ու դա հատկապես վերաբերում է հարձակվողներին: Ամբողջ կարիերայի ընթացքը կարող է պայմանավորված լինել ընդամենը 1 դրվագի հանգուցալուծումով»,- գերմանացի մասնգետի խոսքը փոխանցում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ավելի վաղ նշվում էր, որ ամռանը Լուկակուն կարող է վերադառնալ «Ինտեր»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա