Logo

Tuttosport. «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուները

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 08.05.2021ՍՊՈՐՏ
Tuttosport. Յուվենտուսի գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուները - Tuttosport. «Յուվենտուսի» գլխավոր մարզչի պաշտոնի թեկնածուները

Մրցաշրջանի ավարտից հետո «Յուվենտուսը» գլխավոր մարզչի պաշտոնից կազատի Անդրեա Պիռլոյին՝ պայմանավորված թիմի անհաջող ելույթով՝ հաղորդում է Tuttosport-ը:

Աղբյուրը ներկայացրել է այն թեկնածուների անունները, որ կարող են փոխարինել իտալացի մասնագետին այդ պաշտոնում:

Ամենահավանական թեկնածուների թվում են Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը, «Նապոլիի» գլխավոր մարզիչ Ջենարո Գատուզոն ու «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:

Զիդանի հետ թուրինյան ակումբը բանակցել է դեռ 2019 թվականին, սակայն ֆրանսիացին նախընտրել է վերադառնալ «Ռեալ»: Գատուզոյի հետ համաձայնության գալը հեշտ կլինի՝ հաշվի առնելով նրա գործակալ Ժորժե Մենդեշի ու «Յուվենտուսի» նախագահ Անդրեա Անյելիի ջերմ հարաբերությունները:

Իսկ ահա Ալեգրիի վերադարձը թուրինյան ակումբ համեմատաբար քիչ հավանական է, քանի որ այդ դեպքում իրենց զբաղեցրած պաշտոններից պետք է հեռանան մարզական տնօրեն Ֆաբիո Պարատիչին ու փոխնախագահ Պավել Նեդվեդը:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա