Logo

Տոդիբոն վերադառնալու է «Բարսելոնա»

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 02.06.2020ՍՊՈՐՏ
4543 83904 original - Տոդիբոն վերադառնալու է «Բարսելոնա»
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 06:02

-

-

«Շալկեի» պաշտպան Ժան-Կլեր Տոդիբոն, որի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Բարսելոնային», կլքի գերմանական ակումբը մրցաշրջանի ավարտին։

Գելզենկիրխենի ակումբը վարձակալել էր 20-ամյա ֆուտբոլիստին այս տարվա հունվար ամսին։ Նրա պայմանագրում կետ կար ներառված, որով «Շալկեն» կարող էր գնել ֆրանսիացուն 25 մլն. եվրոյի դիմաց, սակայն այն այդպես էլ չի ակտիվացվել։

«Ցավոք, մենք այլևս Տոդիբոյին գնելու հնարավորություն չունենք։ Այն իր ուժը կորցրել է մայիսի 31-ին»,-ասել է «Շալկեի» տնօրեն Յոհեն Շնայդերը։

Տոդիբոն «Բարսելոնա» է տեղափոխվել «Տուլուզից» 2019 թվականի հունվարին։ «Կապտանռնագույների» հետ պաշտպանի պայմանագիրը ավարտվում է 2023 մրցաշրջանին։

Բունդեսլիգայի այս մրցաշրջանում Ժան-Կլերը անցկացրել է 8 հանդիպում։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա