Logo

Տոկիո-2020․ԱՄՆ-ի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը եզրափակիչում է

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 05.08.2021ՍՊՈՐՏ
durant - Տոկիո-2020․ԱՄՆ-ի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը եզրափակիչում է

Տոկիոյում ընթացող բասկետբոլի օլիմպիական մրցաշարի կիսաեզրափակիչում ԱՄՆ-ի հավաքականը 97:78 հաշվով հաղթեց Ավստրալիայի թիմին: Խաղի ընթացքում ամերիկացիները 15 միավորով հետ էին մրցակցից, բայց կարողացան շտկել իրավիճակը։

ԱՄՆ-ի  կազմում լավագույնն էին Կևին Դյուրանտը (23 միավոր և 9 անդրադարձ) և Դևին Բուքերը (20 միավոր)։ Ավստրալացիներից ամենաարդյունավետը Պատրիկ Միլզն էր (15 միավոր)։

Մյուս կիսաեզրափակիչում իրար հետ կմրցեն Ֆրանսիայի ու Սլովենիայի հավաքականները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա