Logo

ՏՈԿԻՈ 2020. Հայտնի է Վազգեն Թևանյանի առաջին մրցակիցը

Հեղինակ
Իշխան Մելքոնյան
00:00 / 05.08.2021ՍՊՈՐՏ
vazgen tevanyan - ՏՈԿԻՈ 2020. Հայտնի է Վազգեն Թևանյանի առաջին մրցակիցը

Կայացել է Տոկիոյում ընթացող ամառային Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի 65 կգ քաշային կարգի վիճակահանությունը:

Հայաստանի հավաքականի ներկայացուցիչ, 65 կգ քաշային ըմբիշ Վազգեն Թևանյանը 1/8 եզրափակիչում կմրցի ռուս ըմբիշ Գաջիմուրադ Ռաշիդի հետ: 1/8 եզրափակիչի արգելքը հաղթահարելու դեպքում հաջորդ փուլում Թևանյանը ուժերը կչափի Ջորջիոս Պիլիդիս(Հունաստան) – Մագոմեդմուրադ Գաջիև(Լեհաստան) զույգի հաղթողի հետ:

1/8 եզրափակիչը կմեկնարկի օգոստոսի 6-ին:

VNews-ը լուսաբանում է 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյից։ Մենք ամեն օր ձեզ ենք ներկայացնելու հայ մարզիկների ելույթները, հարցազրույցներն ու օրվա լավագույն լուսանկարները։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա