Logo

«Տոտենհեմի» մի քանի խաղացող տոնել է Մոուրինյոյի հեռացումը

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 23.04.2021ՍՊՈՐՏ
jose mourinho - «Տոտենհեմի» մի քանի խաղացող տոնել է Մոուրինյոյի հեռացումը

Sky Sports-ի լրագրող Մայքլ Բրիջը մեկնաբանել է Ժոզե Մոուրինյոյի հեռացումը «Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնից։ Նրա խոսքով` թիմի մի քանի խաղացող տոնել են նրա հեռացումը։

«Ես զարմացած էի, որ որոշումը հիմա կայացվեց։ Ես սպասում էի, որ դա կլիներ մրցաշրջանի վերջում։ Բայց եթե տնօրենների խորհուրդը ցանկացել է փոխել ակումբի զարգացման վեկտորը ամռանը, ապա Անգլիայի լիգայի գավաթում հնարավոր հաղթանակը գուցե բարդացներ նրանց առաջադրանքը։ Եվրոպա լիգայից դուրս մնալը մեծ հարված էր։ Այդ պահից հետո քիչ բան է փոխվել թիմի խաղում։ «Ես տեղեկություն ունեմ, որ «Տոտենհեմի» մի քանի խաղացող մարզասրահում տոնել են Մոուրինյոյի հեռանալու լուրը»,-ասել է Բրիջը Sky Sports-ի եթերում։

«Տոտենհեմի» գլխավոր մարզչի պաշտոնակատար է նշանակվել Ռայան Մեյսոնը։ Նրա գլխավորությամբ առաջին խաղում «Տոտենհեմը» հաղթել է «Սաութհեմփթոնին»` 2-1 հաշվով։ Առաջիկա շաբաթ «խթանները» լիգայի գավաթի եզրափակչում հանդիպելու են «Մանչեսթեր Սիթիին»։

Քեյնի թիմակից, իսկ հիմա՝ մարզիչ․ Մեյսոնի չստացված կարիերան, ունիկալ ռեկորդներն ու վերադարձը ֆուտբոլ

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա