Logo

«Տոտենհեմն» ընտրել է․ Քեյնին փոխարինողը կլինի «Ռեալ Սոսյեդադի» ռմբարկուն

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.01.2020ՍՊՈՐՏ
ընտրել է․ Քեյնին փոխարինողը կլինի «Ռեալ Սոսյեդադի» ռմբարկուն - «Տոտենհեմն» ընտրել է․ Քեյնին փոխարինողը կլինի «Ռեալ Սոսյեդադի» ռմբարկուն
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 05:11

-

-

Ժոզե Մոուրինյոյի փնտրտուքները տրանսֆերային շուկայում Հարի Քեյնին փոխարինող գտնելու վերաբերյալ մոտ են ավարտին՝ հաղորդում է AS-ը։

Աղբյուրի տեղեկություններով՝ պորտուգալացի մասնագետը ցանկանում է իր թիմում տեսնել «Ռեալ Սոսյեդադի» հարձակվող, Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում թիմի լավագույն ռմբարկու, բրազիլացի Վիլիան Ժոզե դա Սիլվային։

Իսպանական աղբյուրը պնդում է, որ գործարքը մոտ է կայացմանը, և ֆուտբոլիստը այսօր կամ վաղը մեկնելու է Լոնդոն՝ գործարքն ամբողջացնելու համար։

Նշենք, որ բրազիլացի հարձակվողի և «Ռեալ Սոսյեդադի» պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2024 թվականի ամառ։ Ֆուտբոլիստի հրաժարագինը կազմում է 70 միլիոն եվրո։

Ավելացնենք, որ Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ։

Բեյլի գործակալ․ «Ուղղակի ծիծաղելի է խոսել դրա մասին»

***

Ավելի ուշ «Ռեալ Սոսյեդադը» պաշտոնական հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ Արքայական գավաթի շրջանակում կայանալիք հանդիպմանը հայտացուցակից հանվել է Վիլիան Ժոզեն և նրա փոխարեն հայտավորվել է Լոբետեն։ Պատճառն այն է, որ բրազիլացին խնդրել է իրեն դուրս թողնել թիմի հայտացուցակից մինչև տրանսֆերի վերաբերյալ հստակ տեղեկություն լինի։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա