Logo

«Տոտենհեմը» դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից. տեխնիկական պարտություն է գրանցվել

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.12.2021ՍՊՈՐՏ
Պաշտոնական
Տոտենհեմը դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի վերջին տուրում «Տոտենհեմի» ու «Ռենի» միջև խաղը չի կայանա:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով խաղն անցկացնելու անհնարինությամբ պայմանավորված՝ լոնդոնյան ակումբին գրանցվել է տեխնիկական պարտություն, ինչի արդյունքում երկրորդ տեղը գրավել է «Վիտեսը», որը պայքարը կշարունակի փլեյ-օֆֆում՝ մրցելով «Ռապիդի» հետ:

Այսպիսով՝ Անտոնիո Կոնտեի թիմը դուրս է մնում եվրագավաթային խաղարկության ընթացիկ մրցաշրջանից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին նշանակված խաղը հետաձգվել էր լոնդոնյան ակումբում կորոնավիրուսի բռնկման պատճառով:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա