Logo

«Տոտենհեմը» հեռացրեց Կրիստիան Ստելինիին

21:24 / 24.04.2023Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչի պաշտոնակատար Կրիստիան Ստելինին հեռացվել է զբաղեցրած պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: 

Իտալացի մասնագետին փոխարինել է անգլիացի Ռայան Մեյսոնը:

Հիշեցնենք, որ Կրիստիան Ստելինին գլխավոր մարզիչի պաշտոնակատար էր նշանակվել 2023 թվականի մարտի վերջին, երբ հեռացվել էր իտալացի Անտոնիո Կոնտեն: 

Ստելինիի գլխավորությամբ լոնդոնյան ակումբն անցկացրել է 4 խաղ, որոնցից հաղթել է միայն մեկում (2-1 հաշվով՝ «Բրայթոնին»): ԱՊԼ-ի 32-րդ տուրում «Տոտենհեմը» 1-6 հաշվով արտագնա պարտություն էր կրել «Նյուքասլից»:

Անգլիայի առաջնության 32 խաղից հետո «Տոտենհեմը» 53 միավորով 5-րդն է ու 6 միավոր զիջում է Չեմպիոնների լիգայի գոտում գտնվող ու 2 խաղ պակաս անցկացրած «Մանչեսթեր Յունայթեդին», որը չորրորդն է: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա