Logo

Տուգանքը՝ բարեգործության․ Իբրահիմովիչի ու Լուկակուի բախման դրական կողմը

Հեղինակ
Արամ Սահակյան
00:00 / 02.04.2021ՍՊՈՐՏ
lukaku ibrahimovic inter milan ta1pc4mpapoa14ji3i320xttx - Տուգանքը՝ բարեգործության․ Իբրահիմովիչի ու Լուկակուի բախման դրական կողմը
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 20:44

-

-

Իտալիայի գավաթի քառորդ եզրափակիչ «Ինտեր» – «Միլան» խաղի (2-1) առաջին կեսի վերջում «ներաձուրիների» հարձակվող Ռոմելու Լուկակուի և «ռոսոներիների» հարձակվող Զլատան Իբրահիմովիչի միջև տեղի ունեցած միջադեպի առնչությամբ ակումբները ուշագրավ որոշում են կայացրել։

Football Italia-ի փոխանցմամբ՝ միլանյան թիմերը որոշել են բարեգործության ուղղել այն գումարը, որով Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կտուգանի ակումբներին միջադեպի պատճառով։ Հետաքննության արդյունքում երկու խաղացողներն էլ պատժվել են ոչ սպորտային պահվածքի համար։ Ակումբների տարածած հայտարարության մեջ ասվում է, որ թե՛ Լուկակուն, թե՛ Իբրահիմովիչը համաձայնվել են գումարը տալ բարեգործության։

Դեռևս հայտնի չէ գումարի չափը, քանի որ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան վերջնական որոշում չի կայացրել։ Լուկակուն և Իբրահիմովիչը միասին հանդես են եկել «Մանչեսթեր Յունայթեդում»։

Լուկակուն սադրել է Իբրահիմովիչին. «Ասում էի, չէ՞, որ ես եմ լավագույնը»

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա