Logo

Տուխել. «Ցանկանում ենք վրեժխնդիր լինել «Մանչեսթեր Սիթիից»»

00:03 / 15.04.2023Ֆուտբոլ
null

Մյունխենի «Բավարիայի» գերմանացի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հայտարարել է, որ ցանկանում է ռևանշի հասնել անգլիական «Մանչեսթեր Սիթիից»՝ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի առաջին խաղում կրած պարտության համար (0-3):

«Պետք է պահպանել կենտրոնացվածությունը: Դա կարող է անիրականանալի խնդիր թվալ, բայց ֆուտբոլում անհնարին ոչինչ չկա: Այնպիսի զգացողություն կա, որ մենք լի ենք ուժերով պատասխան խաղից առաջ: Ցանկանում ենք վրեժխնդիր լինել:

Մենք լավ մարզվել ենք և սկզբում պետք է լավ խաղանք «Հոֆենհայմի» դեմ, ապա նոր մտածենք հաջորդ հանդիպումների մասին»,- գերմանացի մասնագետի խոսքը մեջբերում է Bild-ը:

«Բավարիա» - «Մանչեսթեր Սիթի» պատասխան հանդիպումը կկայանա ապրիլի 19-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա