Logo

Տուխել. «ՊՍԺ-ում ես կարծես սպորտի նախարար լինեի»

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 22.10.2021ՍՊՈՐՏ
Տուխել. ՊՍԺ ում ես կարծես սպորտի նախարար լինեի - Տուխել. «ՊՍԺ-ում ես կարծես սպորտի նախարար լինեի»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելն անդրադարձել է լոնդոնյան ակումբի և ՊՍԺ-ի տարբերության թեմային, ինչպես նաև ասել է, որ բարդ է աշխատել աստղային ֆուտբոլիստների հետ:

«Չելսին» ու ՊՍԺ-ն ոճի և կազմակերպվածության հակապատկեր են: Փարիզում ես կարծես սպորտի նախարար լինեի. զբաղվում էի աստղերի ընկերներով ու ընտանիքներով:

Ավելի հեշտ է մարզել Լուկակուին, քան Մբապեին ու Նեյմարին»,- La Gazzetta dello Sport-ը մեջբերում է գերմանացի մասնագետի խոսքը:

48-ամյա Տուխելը փարիզյան ակումբի ղեկին է եղել 2018 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 29-ը:

Հիշեցնենք, որ 2020-21 մրցաշրջանում «Չելսին» Տուխելի գլխավորությամբ դարձավ Չեմպիոնների լիգայի հաղթող ու մրցաշարի գործող գավաթակիրն է:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա