Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն հայտնվել է սկանդալի կենտրոնում:
Բելգիացին մոտ մեկ ամիս առաջ՝ Sky Sports-ի հետ հարցազրույցի ժամանակ, հայտարարել էր, թե երազում է «Ինտեր» վերադառնալու մասին: Լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը միայն վերջերս է ամբողջությամբ ուսումնասիրել Լուկակուի հարցազրույցը, որից հետո ֆուտբոլիստին «Լիվերպուլի» դեմ խաղի հայտացուցակից դուրս թողնելու որոշում է կայացրել:
Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հաղորդում է, որ նախօրեին Լուկակուն հանդիպել է Տուխելի հետ: Հարձակվողը գլխավոր մարզչին ու ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ հունվարին թիմից հեռանալու մտադրություն չունի:
Ակումբը նույնպես չի պատրաստվում բաց թողնել ֆուտբոլիստին՝ ոչ վարձակալական, ոչ հիմնական տեղափոխության սկզբունքով:
Նշվում է, որ Լուկակուն հունվարի 3-ին շատ լավ մարզում է անցկացրել:
Կատարե՛ք խաղադրույք Պրեմիեր Լիգայի հանդիպումների վրաԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո