Logo

Տուխելը Լուկակուի տրանսֆերի մասին. «Շատ ֆուտբոլիստներ են ցանկանում մեր թիմում խաղալ»

Հեղինակ
nune.grigoryan
00:00 / 05.08.2021ՍՊՈՐՏ
tuchel - Տուխելը Լուկակուի տրանսֆերի մասին. «Շատ ֆուտբոլիստներ են ցանկանում մեր թիմում խաղալ»

Լոնդոնի «Չելսիի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոսել է «Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուի հնարավոր տեղափոխության մասին․

«Ես չեմ ուզում խոսել այլ թիմերի ֆուտբոլիստների մասին։ Նա հիանալի խաղացող է, բայց նա «Ինտերում» է, դրա համար էլ չեմ խոսի նրա մասին։
Իհարկե, շատ ֆուտբոլիստներ ցանկանում են տեղափոխվել մեր թիմ։ Կան խաղացողներ, որոնք, ինչպես մենք կարծում ենք, լավ ձեռքբերում կհամարվեն ու կուժեղացնեն թիմը։ Բայց կոնկրետ անուններ ես չեմ կարող ասել»։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լուկակուն «Չելսիի» հետ համաձայնեցրել է տարեկան 15 մլն եվրո աշխատավարձով պայմանագիր ու պատրաստվում է հեռանալ «Ինտերից»:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա