Logo

Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին հեռացել է պաշտոնից. ընկերության բաժնետոմսերը թանկացել են 11%-ով

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 30.11.2021Լրահոս
27c5a520d4c3ea6e9e29ede8e4ef40a7 ce 3000x1871x0x165 cropped 960x600 - Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին հեռացել է պաշտոնից. ընկերության բաժնետոմսերը թանկացել են 11%-ով

Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին թողնում է պաշտոնը։ Այս մասին հայտնում է CNBC-ն՝ հղում անելով աղբյուրներին։

Դորսիի որոշման պատճառները հեռուստաալիքին հայտնի չեն, հայտնի է միայն, որ Twitter-ի տնօրենների խորհրդի համաձայն՝ ընկերության ղեկավար է նշանակվելու Պարագ Արգավալին:

Դորսին Twitter-ը հիմնադրել է 2006 թվականին։ Նա նաև էլեկտրոնային վճարումներ կատարող Square ընկերության գործադիր տնօրենն է։ 2020 թվականին միլիարդատեր և Elliott Management-ի հիմնադիր Փոլ Սինգերը սխալ էր համարում, որ Դորսին 2 ընկերություն է ղեկավարում և գործարարին հորդորեց հեռանալ պաշտոնից:

Հնարավոր հրաժարականի մասին լուրերի ֆոնին Twitter-ի բաժնետոմսերն աճել են 11%-ով և գերազանցել 52 դոլարը մեկ բաժնետոմսի դիմաց Նյու Յորքի ֆոնդային բորսայում սակարկությունների բացման ժամանակ: Արժեթղթերն աճում են 7.18%-ով՝ մինչև 50.46 մեկ բաժնետոմսի դիմաց։


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա