Logo

Twitter-ը կհեռացնի մարդկանց նկարները, որոնք արվել են առանց իրենց համաձայնության

Հեղինակ
Դինա Սամվելյան
00:00 / 01.12.2021Լրահոս
2021 02 11T190546Z 1596505930 RC2JQL9MVNPP RTRMADP 3 TWITTER GOVERNMENT ACCOUNTS pic4 zoom 1500x1500 43080 - Twitter-ը կհեռացնի մարդկանց նկարները, որոնք արվել են առանց իրենց համաձայնության

Twitter-ի օգտատերերն այժմ կկարողանան սոցցանցի ադմինիստրացիային տեղեկացնել այն լուսանկարների և տեսանյութերի հրապարակման մասին, որոնք արվել են առանց իրենց համաձայնության:

«Երբ պատկերված անձանցից կամ պաշտոնական ներկայացուցչից ծանուցում ստանանք, որ նրանք իրենց համաձայնությունը չեն տվել իրենց անձնական նկարի կամ տեսանյութի հրապարակմանը, մենք կհեռացնենք այն»,ասվում է ընկերության հաղորդագրության մեջ։

Միաժամանակ Twitter-ը նշում է, որ նորությունը չի տարածվում այն ​​նյութերի վրա, որոնցում հասարակական գործիչներ են, եթե հաղորդագրությունը ուղեկցող տեքստով է լինում՝ ի շահ հանրության կամ բարձրացնում է հանրային քննարկման արժեքը։

 


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա