Logo

«Մանչեսթեր Յունայթեդը» հաստատեց ամռան առաջին ձեռքբերումը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:29 / 05.07.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Նիդեռլանդների հավաքականի ձախեզրային պաշտպան Թայրել Մալասիան «Ֆեյենորդից» տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»՝ հայտնում է անգլիական ակումբի մամուլի ծառայությունը:

Կողմերը կնքել են 4 տարվա պայմանագիր, որը կգործի մինչև 2026 թվականի հունիսի 30-ը: Համագործակցության ժամկետը ևս մեկ տարով երկարաձգելու պայմանագրային հնարավորություն կա: Գործարքի արժեքը կազմում է 15 միլիոն եվրո:

Մալասիան «Ֆեյենորդի» սան է, որի գլխավոր թիմում խաղում էր 2017 թվականի հուլիսից:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա