Logo

Թայսոն Ֆյուրին՝ մարզական կարիերան ավարտելու մասին

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:51 / 29.04.2022Բռնցքամարտ
Թայսոն Ֆյուրի

Ծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին վերահաստատել է մարզական կարիերան ավարտելու որոշումը: 33-ամյա Ֆյուրին անցյալ շաբաթ կայացած մենամարտում նոկաուտի էր ենթարկել Դիլիան Ուայթին և հայտնել կարիերան ավարտելու մասին (32 հաղթանակ և 1 ոչ-ոքի):

«Ճիշտ է, բացարձակապես ճիշտ է՝ ես ավարտել եմ կարիերաս: Ինչպես ասել է հռոմեացի մեծ զորավարներից մեկը. «Միշտ կգտնվի մեկը, որը կկռվի»: Ես երջանիկ եմ, առողջ եմ, դեռ ուղեղ ունեմ, կարող եմ խոսել։ Ես ունեմ գեղեցիկ կին, 6 երեխա, անհամար գոտիներ և շատ գումար։ 

Բռնցքամարտը շատ վտանգավոր սպորտաձև է. քեզ կարող են 1 հարվածով շարքից դուրս հանել, ինչպես տեսանք շաբաթ կայացած մենամարտում։ Ես հեռանում եմ, քանի դեռ լավագույնն եմ: Ես պատմության մեջ միայն 2-րդ բռնցքամարտիկն եմ, որն ավարտել է կարիերան՝ որպես ծանր քաշային կարգում անպարտելի չեմպիոն: Երկրպագուները միշտ ավելին են ցանկանալու, միշտ էլ ավելի շատ արյուն են ուզելու։ Բայց ես այլևս ոչինչ չունեմ տալու: Ամեն ինչ տվել եմ:

Միշտ ասել եմ, որ ուզում եմ հեռանալ, երբ լինեմ բարձունքում: Չէի ցանկանա լինել այն մարզիկներից, որոնք սովորաբար ասում են. «Դե, միգուցե ես պետք է կարիերաս ավարտեի 2 տարի առաջ»,- Ֆյուրիի խոսքը մեջբերում է TalkTV-ն:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա