Logo

Ֆյուրին հայտնել է հաջորդ մրցակցի անունը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
00:11 / 28.01.2022ՍՊՈՐՏ
null

Գերծանր քաշային կարգում WBC վարկածով աշխարհի չեմպիոն Թայսոն Ֆյուրին մտադիր չէ բացարձակ չեմպիոնի տիտղոսի համար մենամարտել Ալեքսանդր Ուսիկի հետ:

Բրիտանացի բռնցքամարտիկը հայտնել է, որ հաջորդ մենամարտն անցկացնելու է իր հայրենակից Դիլիան Ուայթի հետ:

«Եկել է ժամանակը, որ երկրպագուներն ստանան ցանկալի մենամարտը»,- գրել է Ֆյուրին իր ինստագրամյան էջում:

Հավելենք, որ պրոֆեսիոնալ ռինգում Ֆյուրին անցկացրել է 32 մենամարտ (31 հաղթանակ, 1 ոչ-ոքի): Դիլիան Ուայթի ակտիվում կա 30 մենամարտ (28 հաղթանակ, 2 պարտություն):

 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

A post shared by Tyson Fury (@gypsyking101)

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա