Logo

ՉԼ. Կիսաեզրափակիչների մրցավարական անձնակազմը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
13:49 / 25.04.2022ՍՊՈՐՏ
ՉԼ-մրցավարներ

Հայտնի է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դիմակայությունների առաջին հանդիպման մրցավարական անձնակազմը՝ տեղեկանում ենք ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքից:

«ՄԱՆՉԵՍԹԵՐ ՍԻԹԻ» - «ՌԵԱԼ»

Խաղը կսպասարկի ռումինացի մրցավար Իշտվան Կովաչը, նրան կօգնեն Օվիդիու Արտենյեն և Վասիլ Մարինեսկուն։ VAR-ի վրա կաշխատեն գերմանացի մրցավարները՝ Մարկո Ֆրիցը և Բաստիան Դանկերտը:

«Մանչեսթեր Սիթի» - «Ռեալ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 26-ին «Էթիհադում», մեկնարկը՝ 23:00-ին:

«ԼԻՎԵՐՊՈՒԼ» - «ՎԻԼՅԱՌԵԱԼ»

Լեհ մրցավար Շիմոն Մարչինյակը կսպասարկի հանդիպումը, նրան կօգնեն Տոմաշ Լիստկևիչն ու Պավել Սոկոլնիցկին։ VAR-ի համար պատասխանատու են լինելու Տոմաշ Կվյատկովսկին և Բարտոշ Ֆրանկովսկին։

«Լիվերպուլ» - «Վիլյառեալ» դիմակայության առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 27-ին «Էնֆիլդում», մեկնարկը՝ 23:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա