Logo

ՈՒԵՖԱ-ն խզել է համագործակցությունը ռուսական Gazprom-ի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:48 / 01.03.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
ՈւԵՖԱ-Gazprom

ՈՒԵՖԱ-ն երկուշաբթի որոշում է կայացրել խզելու ռուսական Gazprom-ի հետ համագործակցությունը բոլոր մրցաշարերում՝ հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

Համագործակցությունը խզելու որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես և վերաբերում է բոլոր պայմանավորվածություններին, ներառյալ Չեմպիոնների լիգային, ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող մյուս բոլոր մրցաշարերին և ԵՎՐՈ 2024-ին:

Հիշեցնենք՝ Gazprom-ը Չեմպիոնների լիգայի պաշտոնական հովանավորն էր 2012 թվականից։ Անցյալ տարի ընկերությունը նոր պայմանագիր էր կնքել ՈՒԵՖԱ-ի հետ մինչև 2024 թվականը։

Ռուսական ընկերությունը գործընկերային իրավունքներ էր ստացել 2024 թվականի Եվրոպայի առաջնության հիմնական և որակավորմաան փուլերի, 2021 և 2023 թվականների Ազգերի լիգայի խաղարկության հիմնական փուլի համար:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն նաև համատեղ որոշում են կայացրել ռուսական բոլոր թիմերին, ազգային ու բոլոր տարիքային հավաքականներին հեռացնել իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա