Logo

ՈՒԵՖԱ-ի նախագահ. «Սուպերլիգայի նախագիծն ամենևին էլ սուպեր չէր»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
12:33 / 26.05.2022ՍՊՈՐՏ
Ալեքսանդր Չեֆերին

ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը կրկին խոսել է Եվրոպական Սուպերլիգայի նախագծի մասին։

«Նախ՝ Սուպերլիգայի նախագիծն ամենևին էլ սուպեր չէր… Եվ հետո՝ այս պատմությունն ավարտվել է: Նրանք կարող են անել այն, ինչ ուզում են: Դա նրանց մտահոգությունն է։ Վստահ եմ, որ ՈՒԵՖԱ-ն և՛ իրավաբանորեն, և՛ բարոյապես ճիշտ է։ Վստահ եմ, որ մենք կհաղթենք դատարանում.

Որպես իրենց պահանջների հիմնական թեմա՝ նրանք օգտագործում են այն փաստը, որ ՈՒԵՖԱ-ն մենաշնորհ է։ Մենք կարծում ենք, որ ՈՒԵՖԱ-ն մենաշնորհ չունի։

Ցանկության դեպքում կարող են խաղալ սեփական մրցաշարերում։ Բայց տարօրինակ է, որ նրանք ծրագրում են ստեղծել իրենց մրցաշարը, բայց միևնույն ժամանակ ցանկանում են շարունակել ելույթները մեր մրցաշարերում։

Ինձ համար սա փակ թեմա է։ Միգուցե նրանցից մեկն ուզում է պնդել այս նախագիծը։ Բայց կան նաև մարդիկ, որոնք դեռ պնդում են, որ երկիրը հարթ է»,- Չեֆերինի խոսքն է մեջբերում Sky Sport Italia-ն։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա