Logo

ՈՒԵՖԱ-ն որակազրկել է Ուոքերին ու Կարասկոյին

Հեղինակ
Վարդան Ղազարյան
21:06 / 28.01.2022ՍՊՈՐՏ
null

ՈՒԵՖԱ-ն եվրագավաթային 3 խաղով որակազրկել է «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Քայլ Ուոքերին։

Պատճառը Չեմպիոնների լիգայի խմբային փուլի շրջանակում «Լայպցիգի» դեմ կայացած խաղում Անդրե Սիլվայի նկատմամբ կատարած կանոնների խախտումն է։ Այսպիսով, Ուոքերը չի մասնակցի մրցաշարի 1/8 եզրափակիչում «Սպորտինգի» հետ դիմակայությանը, ինչպես նաև դրան հաջորդող ցանկացած եվրագավաթային հանդիպման։

Որակազրկվել է նաև «Ատլետիկոյի» կիսապաշտպան Յանիկ Կարասկոն «Պորտուի» դեմ կայացած խաղում ստացած կարմիր քարտի համար։ Նա բաց կթողնի ՉԼ-ի 1/8 եզրափակիչի շրջանակում «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ կայանալիք խաղը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա