Logo

Ազգերի լիգա. Ուկրաինա - Հայաստան հանդիպման անցկացման վայրը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
10:07 / 28.04.2022Հայկական ֆուտբոլ
Ուկրաինա - Հայաստան-2022

Հունիսին Հայաստանի ազգային հավաքականը ելույթները կսկսի ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության «Բ» դիվիզիոնի առաջին խմբում:

Հունիսի 11-ին մեր ընտրանին պետք է հյուրընկալվի Ուկրաինայի ազգային հավաքականին: Հանդիպումը կանցկացվի Լեհաստանում, քանի որ Ոււկրաինայում դեռևս շարունակվում է Ռուսաստանի՝ փետրվարին սկսած հատուկ ռազմական գործողությունը:

Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն ուկրաինական Sport-ի հետ զրույցում նշել է, ինչպես է որոշվել առաջիկա տնային հանդիպումներն անցկացնել Լեհաստանում:

«Սա Ուկրաինայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Անդրեյ Պավելկոյի նախաձեռնությունն է մի իրավիճակում, երբ ռազմական դրության պատճառով հնարավոր չի լինի այս հանդիպումներն անցկացնել Ուկրաինայում։ Նա զրուցել է Լեհաստանի ֆուտբոլային ասոցիացիայի ղեկավարի հետ, որից հետո համաձայնություն է ձեռք բերվել:

Ես նույնպես համաձայն եմ, որ հանդիպումն անցկացվի Լեհաստանում: Այդ երկրից ուրախ հիշողություններ ունեմ. 2019 թվականին մենք այնտեղ՝ Լոձում, անցկացրինք աշխարհի երիտասարդական առաջնության եզրափակիչը, որում հաղթեցինք: Ուկրաինացիները կգան այնտեղ՝ մեզ ոգևորելու»,- նշել է Պետրակովը:

Հավելենք՝ Հայաստանի հավաքականը մինչև այդ հանդիպումը՝ հունիսի 4-ին, Երևանում կընդունի Իռլանդիայի ընտրանուն, հունիսի 8-ին էլ հյուր կգնա Շոտլանդիային, իսկ Ուկրաինայի դեմ մրցավեճից հետո՝ հունիսի 14-ին, Երևանում 2-րդ հանդիպումը կանցկացնի շոտլանդացիների հետ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա