Logo

«Շերիֆը» երկար ժամանակ չունի. ՈՒԵՖԱ-ն արգելել է խաղերի անցկացումը Մերձդնեստրում

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
04:00 / 25.06.2022ՍՊՈՐՏ
null

Ռուսաստանի՝ Ուկրաինայում շարունակվող «հատուկ ռազմական գործողությամբ» պայմանավորված՝ ՈՒԵՖԱ-ն հերթական որոշումն է կայացրել՝ տեղեկանում ենք եվրոպական ֆուտբոլի գլխավոր կառույցի պաշտոնական կայքից:

ՈՒԵՖԱ-ի գործադիր կոմիտեն որոշում է ընդունել, ըստ որի՝ մինչև հետագա ծանուցումն արգելվում է ֆուտբոլային կառույցի շրջանակում գտնվող մրցաշարերի հանդիպումների անցկացումը Մերձդնեստրի տարածաշրջանում (Մոլդովա):

«Որոշումը հիմնված է միջազգային քաղաքական և ռազմավարական վերլուծության մեջ մասնագիտացված գործակալությունների նկատառումների ու հետևողականորեն արված եզրակացությունների վրա: ՈՒԵՖԱ-ի վարչակազմն ուսումնասիրել է զեկույցները և որոշում ընդունել»,- ասված է կազմակերպության պաշտոնական հաղորդագրության մեջ:

Սա նշանակում է, որ Տրիասպոլի «Շերիֆը» չի կարող հանդիպում անցկացնել իր մարզադաշտում: Թիմը մասնակցելու է Չեմպիոնների լիգայի գալիք խաղարկությանը և մեկնարկելու է որակավորման 1-ին փուլից: Բոսնիական «Զրինսկիի» դեմ առաջին խաղը «Շերիֆը» կանցկացնի հյուրի կարգավիճակում, իսկ պատասխան խաղը՝ տանտիրոջ: Թիմերի պատասխան հանդիպումը նշանակված է հուլիսի 13-ին:

Հաղորդման համաձայն՝ «Շերիֆը» տնային հանդիպումն անցկացնելու համար պետք է առաջարկի այլընտրանքային մարզադաշտ, որը կհամապատասխանի ՈՒԵՖԱ-ի կանոնակարգերին: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա