Logo

Հայտնի է ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի անցկացման վայրը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:47 / 14.03.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
ՈՒԵՖԱ- Սուպերգավաթ

ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 10-ին Հելսինկիում՝ հայտնում է Ֆինլանդիայի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:

ՈՒԵՖԱ- Սուպերգավաթ-2022

Հելսինկիի Օլիմպիական մարզադաշտում միմյանց կհանդիպեն Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի հաղթողները։

Նշենք՝ Հելսինկին ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի համար հանդիպումը հյուրընկալող 10-րդ քաղաքն է:

Ֆինալանդիայի մայրաքաղաքում առաջին անգամ է ՈՒԵՖԱ-ի հովանու ներքո անցկացվող եզրափակիչ հանդիպում անցկացվելու:

Հավելենք՝ մայիսի 28-ին հայտնի կդառնան ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի հանդիպման մասնակից թիմերը։

Եվրոպա լիգայի հաղթողը կորոշվի մայիսի 18-ին Սևիլիայում, Չեմպիոնների լիգայում՝ մայիսի 28-ին Փարիզում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա