Logo

Grassroots Football Awards. ՈՒԵՖԱ-ն անվանել է եվրոպական լավագույն պրոֆեսիոնալ ակումբը

Հեղինակ
Հրայր Նազարյան
12:00 / 05.04.2022ՍՊՈՐՏ
ՈՒԵՖԱ-Ատլետիկ

«Grassroots Football Awards» մրցանակաբաշխության շրջանակում ՈՒԵՖԱ-ն 2021/22 թվականների մրցաշրջանի եվրոպական լավագույն պրոֆեսիոնալ ակումբ է ճանաչել Բիլբաոյի «Ատլետիկը»՝ տեղեկացնում է բասկյան ակումբի պաշտոնական կայքը։

2010 թվականից շնորհվող այդ մրցանակին «Ատլետիկն» արժանացել է հասարակությունում իր դերին նվիրվածությունն արտահայտող սոցիալական խնդիրը հավուր պատշաճի իրականացնելու համար։ Կատարված աշխատանքի գնահատման համար հիմք են ծառայել երիտասարդ խաղացողների հետ ակումբի ծավալած մեծ գործունեությունը և հերթափոխի պատրաստման ինքնատիպ համակարգի մշակումը։

«ՈՒԵՖԱ-ի Grassroots Awards մրցանակի հաղթողների ընտրությունը հաճելի և ոգևորիչ աշխատանք է։ Այն ներկայացնում է աշխարհամասի բոլոր ազգային ասոցիացիաների և ակումբների տպավորիչ, բացառիկ և հրաշալի նախագծերը, որոնց ազդեցությունը դուրս է գալիս սպորտի սահմաններից»,- մրցանակի հանձնման արարողության ժամանակ հայտարարել է ՈՒԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը։

Նախօրեին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտնել էր, որ նույն մրցանակաբաշխության «Լավագույն սիրողական ակումբ» անվանակարգում երկրորդ մրցանակին է արժանացել Շիրակի մարզում գործունեություն ծավալող «Կումայրի» ֆուտբոլային ակումբը։
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա