Logo

ՈՒԵՖԱ-ն ներողություն է խնդրել ՉԼ-ի եզրափակիչից առաջ տուժած երկրպագուներից

Հեղինակ
Վարդան Ղազարյան
22:13 / 03.06.2022ՍՊՈՐՏ
null

ՈՒԵՖԱ-ն ներողություն է խնդրել ՉԼ-ի՝ «Լիվերպուլ» - «Ռեալ Մադրիդ» եզրափակիչից առաջ տուժած երկրպագուներից։

Ե՛վ «Ռեալը», և՛ «Լիվերպուլն» ՈՒԵՖԱ-ին ու խաղի կազմակերպիչներին մեղադրել էին Փարիզում կայացած միջոցառումը ցածր մակարդակով կազմակերպելու համար։

«ՈՒԵՖԱ-ն անկեղծորեն ներողություն է խնդրում բոլոր այն երկրպագուներից, որոնք ստիպված էին ՉԼ-ի եզրափակիչից առաջ բախվել կամ վկա դառնալ սարսափելի կամ վախեցնող իրադարձություններին։ ՉԼ-ի եզրափակիչը պետք է եվրոպական ակումբային ֆուտբոլի համար տոն դառնար։

Ոչ մի երկրպագու չպետք է նմանատիպ իրավիճակի բախվի, և նման բան այլևս չպետք է կրկնվի»,- ասվում է հայտարարությունում։ ՈՒԵՖԱ-ն նաև հիշեցրել է, որ անկախ հետաքննություն է սկսել։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ խաղից առաջ 30-40 հազար երկրպագու ցանկացել է անօրինական կերպով մարզադաշտ մուտք գործել, ինչին ի պատասխան՝ ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել։ Հանդիպումը մեկնարկել է նշանակվածից ավելի քան կես ժամ ուշացումով։

Դրանից բացի, 2700 երկրպագու, որոնք տոմսեր են ունեցել, այս միջադեպի պատճառով չէին կարողացել մուտք գործել մարզադաշտ, իսկ անգլիացի երկրպագուների մոտ հայտնաբերվել էր 2800 կեղծ տոմս։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա