Logo

ՈՒԵՖԱ-ն փոխեց Չեմպիոնների լիգայի ձևաչափը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:41 / 10.05.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

ՈՒԵՖԱ-ն փոփոխել է Չեմպիոնների լիգայի ձևաչափը՝ հաղորդում է կառույցի պաշտոնական կայքը:

Մրցաշարին մասնակցելու է 36 թիմ 32-ի փոխարեն, սակայն խմբեր այլևս չեն լինելու: Կազմվելու է 1 ընդհանուր աղյուսակ, որտեղ յուրաքանչյուր ակումբ անցկացնելու է նվազագույնն 8 հանդիպում:

Մրցաշարն անցկացվելու է «շվեյցարական» համակարգով, որը հաճախ կիրառվում է շախմատում:

Առաջին տուրի խաղացանկը կազմվելու է վիճակահանությամբ, իսկ երկրորդ տուրից սկսած՝ հաղթողները մրցելու են միմյանց հետ, պարտվողները՝ միմյանց: Առաջինից 8-րդ տեղը գրաված թիմերը կնվաճեն 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ 9-24-րդ տեղերում հայտնված ակումբները երկխաղյա դիմակայություն կանցկացնեն՝ 1/8 եզրափակիչի ուղեգիր ստանալու համար:

Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափն ուժի մեջ կմտնի 2024/25 մրցաշրջանից:

Նշվում է, որ այս փոփոխությունը վերաբերում է նաև Եվրոպա լիգային և Կոնֆերենցիաների լիգային: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա