Logo

UFC 288. Սթերլինգը հաղթեց և պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը, բոլոր արդյունքները

11:32 / 07.05.2023Խառը մենամարտեր
null

ԱՄՆ-ի Նյուարկ քաղաքում մայիսի 7-ին կայացել է խառը մենամարտերի UFC 288-ը, որի գլխավոր իրադարձությունը թեթևագույն քաշային կարգում Ալժամեյն Սթերլինգի ու Հենրի Սեխուդոյի մենամարտն էր:

Մրցավարների տարաձայն որոշմամբ Սթերլինգը հաղթեց և պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը: Մյուս մենամարտում Բելալ Մուհամադը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց Գիլբերտ Բյորնսին և դարձավ կիսաթեթև քաշային կարգում չեմպիոնի տիտղոսի հավակնորդ:

Բոլոր արդյունքները

  • Ալժամեյն Ստերլինգը մրցավարների տարաձայն որոշմամբ հաղթեց (47-48, 48-47, 48-47) Հենրի Սեխուդոյին և պաշտպանեց թեթևագույն քաշային կարգում չեմպիոնի կոչումը:
  • Բելալ Մուհամադը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց (50-45, 49-46, 49-46) Գիլբերտ Բյորնսին:
  • Սյաոնան Յանն առաջին մրցափուլում տեխնիկական նոկաուտով հաղթեց Ջեսիկա Անդրադեին:
  • Մովսար Եվլոևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց (29-28, 29-28, 30-27) Դիեգո Լոպեսին:
  • Չարլզ Ժորդենը մրցավարձների միաձայն որոշմամբ հաղթեց (30-37, 30-37, 30-37) Կրոն Գրեյսիին
  • Մեթ Ֆրեվոլան առաջին մրցափուլում տեխնիկական նոկաուտով հաղթեց Դրյու Դոբերին:
  • Քենեդի Նզեչուկվուն երկրորդ մրցափուլում խեղդող հնարքով հաղթեց Դևին Քկարլին:
  • Քալին Ուիլյամսը մրցավարների տարաձայն որոշմամբ հաղթեց (27-30, 29-28, 29-28) Ռոլանդ Բեդոյուին:
  • Վիրնա Յանդիրոբան մրցավարների միաձայն որոշմամբ հաղթեց (29-28, 29-28, 30-27) Մարինա Ռոդրիգեսին:
  • Պարկեր Պորտերն առաջին մրցափուլում տեխնիկական նոկաուտով հաղթեց Բրեքսթոն Սմիթին:
  • Իկրամ Ալիսկերովն առաջին մրցափուլում նոկաուտով հաղթեց Ֆիլ Հոուսին:
  • Կլաուդիո Ռիբեյրոն երկրորդ մրցափուլում տեխնիկական նոկաուտով հաղթեց Ջոզեֆ Հոլմսին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա