Logo

UFC 276. Ադեսանյան ու Վոլկանովսկին շանս չտվեցին մրցակիցներին

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:49 / 03.07.2022Խառը մենամարտեր
null

Հուլիսի 3-ի վաղ առավոտյան ԱՄՆ-ի «Տի-Մոբայլ Արենայում» մեկնարկեց UFC 276 մրցաշարը, որի շրջանակում կայացավ 2 չեմպիոնական մենամարտ:

Միջին քաշային կարգում մրցավարների միաձայն որոշմամբ (49-46, 49-46, 50-45) Իսրայել Ադեսանյան պահպանեց չեմպիոնի տիտղոսը Ջարեդ Կանոնիրի դեմ մենամարտում: 

Կիսաթեթև քաշում չեմպիոնական գոտու տիրակալ Ալեքսանդր Վոլկանովսկին շանս չտվեց Մաքս Հոլոուեյին (50-45, 50-45, 50-45):

Հատկանշական է, որ սա նրանց միջև 3-րդ մենամարտն էր և Ալեքսանդրի 3-րդ հաղթանակը: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա