Ապրիլի 10-ին՝ վաղ առավոտյան, Ամերիկայի Ջեքսոնվիլ քաղաքում կայացավ UFC 273 մրցաշարը:
Երեկոյի գլխավոր մենամարտում կիսաթեթև քաշային կարգում ավստրալացի Ալեքսանդր Վոլկանովսկին 4-րդ ռաունդում տեխնիկական նոկաուտով հաղթեց «Կորեական զոմբի» մականվամբ Չեն Սոն Ջոնին և պահպանեց չեմպիոնի տիտղոսը:
Ավելի վաղ թեթևագույն քաշային կարգի չեմպիոնական մենամարտում ամերիկացի Ալջեմեյն Ստեռլինգը մրցավարների ոչ միաձայն որոշմամբ հաղթել էր ռուս Պյոտր Յանին ու կրկին պահպանել տիտղոսը:
Fight card-ի գլխավոր մենամարտերից էր նաև կիսամիջին քաշային կարգում Շվեդիայի ներկայացուցիչ Խամզաթ Չիմաևի և բրազիլացի Գիլբերտ Բյորնսի մարտը: Չիմաևը հաղթեց մրցավարների միաձայն որոշմամբ` տոնելով 11-րդ պրոֆեսիոնալ հաղթանակն ու, ամենայն հավանականությամբ, տիտղոսի հավակնորդ դառնալու համար կմենամարտի ամերիկացի Կոլբի Կովինգտոնի հետ:
Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ումԸնթերցեք նաև
Վիդեո
Ֆոտո