Logo

Չիմաևն առաջին ռաունդում խեղդող հնարքով հաղթեց Հոլանդին (տեսանյութ)

Հեղինակ
Վարդան Ղազարյան
11:00 / 11.09.2022Խառը մենամարտեր
null

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում սեպտեմբերի 11-ի վաղ առավոտյան կայացավ խառը մենամարտերի UFC 279-ը։ Գլխավոր մենամարտում շվեդ Խամզաթ Չիմաևը հանդիպեց ամերիկացի Քևին Հոլանդի հետ։

Այն ավարտվեց Չիմաևի` ժամանակից շուտ հաղթանակով։ Շվեդ մարզիկն  առաջին ռաունդում խեղդող հնարք կիրառեց։

Չիմաևի համար այս հաղթանակը 12-րդն էր կարիերայում։ Չեչենական ծագմամբ մարզիկը դեռ ոչ մի պարտություն չի կրել։ Նախորդ մենամարտում Չիմաևը մրցավարների միաձայն որոշմամբ հաղթել էր Գիլբերտ Բյորնսին։

Հոլանդը, իր հերթին, կրեց կարիերայի 8-րդ պարտությունը։

Հիշեցնենք, որ Չիմաևը պետք է մենամարտեր Դիասի հետ, սակայն վերջինս առողջական խնդիրների պատճառով չէր կարողացել համապատասխանել կիսաթեթև քաշային կարգի ստանդարտներին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա