Logo

UFC Fight Night 221. Դվալիշվիլին հաղթել է Պյոտր Յանին, բոլոր արդյունքները (տեսանյութ)

11:03 / 12.03.2023Խառը մենամարտեր
null

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում մարտի 12-ին կայացել է խառը մենամարտերի UFC Fight Night 221 մրցաշարը, որի գլխավոր մենամարտում թեթև քաշային կարգում նախկին չեմպիոն (61 կգ), ռուս Պյոտր Յանը մրցավարների միաձայն որոշմամբ պարտվել է վրացի Մերաբ Դվալիշվիլիին: 

Բոլոր արդյունքները

  • Ալեքսանդր Վոլկովը հաղթել է Ալեքսանդր Ռոմանովին տեխնիկական նոկաուտով:
  • Նիկիտա Կրիլովը հաղթել է Ռայան Սպենին խեղդող հնարքով:
  • Ջոնաթան Մարտինեսը հաղթել է Սաիդ Նուրմագոմեդովին մրցավարների միաձայն որոշմամբ:
  • Մարիո Բաուտիստան հաղթել է Գվիդո Կանետիին խեղդող հնարքով:
  • Վիտոր Պետրինոն հաղթել է Անտոն Տուրկալին մրցավարների միաձայն որոշմամբ:
  • Կառլ Ուիլյամսը հաղթել է Լուկաշ Բժեսկիին մրցավարների միաձայն որոշմամբ:
  • Դեյվի Գրանտը հաղթել է Ռաֆայել Ասունսաոյին խեղդող հնարքով:
  • Ջոշ Ֆրեմդը հաղթել է Սեդրիկ Դյումային խեղդող հնարքով:
  • Վիկտոր Հենրին հաղթել է Տոնի Գրեյվլիին մրցավարների տարաձայն որոշմամբ:
  • Արիանա Լիպսկին հաղթել է Ջեյ-Ջեյ Օլդրիչին մրցավարների միաձայն որոշմամբ:
  • Բրունո Սիլվան հաղթել է Թայսոն Նամին խեղդող հնարքով:
  • Կառլստոն Հարիսը հաղթել է Ջարեդ Գուդենին մրցավարների միաձայն որոշմամբ:

Պյոտր Յան - Մերաբ Դվալիշվիլի մենամարտը ցուցադրվել է «Վիվառո Սպորտ+»-ի ուղիղ եթերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա