Logo

UFC 275. Նոր չեմպիոն՝ կիսածանր քաշային կարգում, Վալենտինա Շևչենկոյի հերթական հաղթանակը

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
10:46 / 12.06.2022Խառը մենամարտեր
null

Այսօր՝ վաղ առավոտյան, Սինգապուրում կայացավ UFC 275 մրցաշարը: Երեկոյի գլխավոր մենամարտում կիսածանր քաշային կարգում չեխ Իռժի Պռոխազկան խեղդող հնարքով հաղթեց գործող չեմպիոն, բրազիլացի Գլովեր Տեյշերային և նվաճեց չեմպիոնական տիտղոսը: Մենամարտն ավարտվեց 5-րդ ռաունդում:

Կանանց թեթևագույն քաշային կարգում Վալենտինա Շևչենկոն (Ռուսաստան - Ղրղզստան) միավորներով հաղթեց բրազիլուհի Տայլա Սանթոսին ու պահպանեց չեմպիոնական գոտին:

Ամենաթեթև քաշային կարգում կայացավ Յոանա Ենջեյչիկ (Լեհաստան) - Չժան Վեյլի (Չինաստան) ռևանշ մենամարտը: Այս անգամ նույնպես հաղթանակ տոնեց չինուհին՝ 2-րդ ռաունդում նոկաուտի ենթարկելով մրցակցին (առաջին մենամարտում հաղթել էր միավորներով): 

Ամենայն հավանականությամբ, հենց Չժան Վեյլին կդառնա գլխավոր հավակնորդն ու չեմպիոնական գոտու համար կմենամարտի գործող չեմպիոնուհի Կառլա Էսպարսայի հետ (ԱՄՆ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա