Logo

Ուգանդացի ֆուտբոլիստը չի իմացել, որ գերազանցել է Ռոնալդուի ռեկորդը

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
18:00 / 29.03.2022ՍՊՈՐՏ
Բևիս Մուգաբ

Ուգանդայի հավաքականի պաշտպան Բևիս Մուգաբին հայտնել է, որ չգիտեր, թե ինչպես է գերազանցել «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի՝ բարձր ցատկելու ռեկորդը:

«Անկեղծ ասած՝ ես չգիտեի, որ դա արել եմ, մինչև խաղից հետո եղբայրս զանգահարեց ինձ և ասաց, թե որքան բարձր եմ ցատկել:

Բայց այդ ժամանակ ես իսկապես չէի կենտրոնացել դրա վրա, քանի որ իմ նպատակն էր օգնել թիմին 3 միավոր վաստակել:

Ուրախ եմ, որ դա հաղթական գոլն էր, և մենք ստացանք այն կենսական միավորները, որոնք անհրաժեշտ էին այն ժամանակ»,- Մուգաբիի խոսքն է մեջբերում Ուգանդայի ֆուտբոլի ֆեդերացիայի կայքը։

26-ամյա խաղացողը պորտուգալացուց մեկ մատնաչափ բարձր է ցատկել՝ գետնից 8 ֆուտ 6 դյույմ բարձրությամբ, և գոլ խփել Շոտլանդիայի Պրեմիեր լիգայի խաղում՝ գերազանցելով Ռոնալդուի ռեկորդը(2019 թվական, «Սամպդորիայի» դեմ խաղ, 8 ֆուտ 5 դյույմ):

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա