Logo

VBET ՀՊԼ. Ուգո Ֆիրմինոն՝ մարտի լավագույն ֆուտբոլիստ

Հեղինակ
Հրայր Նազարյան
17:02 / 31.03.2022Հայկական ֆուտբոլ
Ուգո Ֆիրմինո

«Փյունիկի» հարձակվող Ուգո Ֆիրմինոն երկրպագուների և փորձագետների քվեարկությամբ ճանաչվել է VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի՝ մարտ ամսվա լավագույն ֆուտբոլիստ՝ տեղեկացնում է մրցաշարի պաշտոնական էջը։

33-ամյա պորտուգալացին այս ամիս երևանյան ակումբի կազմում անցկացրած 5 խաղում դարձել է 4 գոլի հեղինակ՝ նպաստելով «Փյունիկի» առանց պարտության խաղաշարի շարունակությանը։

Մարտի լավագույն խաղացողի կոչմանը հավակնում էին նաև Ջոնաթան Դուարտեն  («Արարատ-Արմենիա», 3 խաղ, 2 գոլ, 1 գոլային փոխանցում), Արտակ Եդիգարյանը («Ալաշկերտ», 4 խաղ, 2 գոլ), Արթուր Միրանյանը («Ուրարտու», 4 խաղ, 1 գոլ) և Էդգար Մալաքյանը («Արարատ», 4 խաղ, 1 գոլ, 1 գոլային փոխանցում)։

Հիշեցնենք՝ ամսվա լավագույն մարզիչ է ճանաչվել «Փյունիկը» գլխավորող Եղիշե Մելիքյանը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա