Logo

Ուիմբլդոն. Կանանց մրցաշարի վիճակահանության արդյունքները 

Հեղինակ
Հրայր Նազարյան
16:34 / 24.06.2022ՍՊՈՐՏ
null

Տեղի է ունեցել նաև թենիսի «Մեծ սաղավարտի» «Ուիմբլդոնի» կանանց մենախաղի վիճակահանությունը՝ հայտնում է մրցաշարի պաշտոնական կայքը։

Աշխարհի առաջին ռակետ Իգա Շվենտեկը մեկնարկելու է Յանա Ֆետի հետ մրցախաղով։ Ջեսիկա Պեգուլան (8) մրցելու է Դոնա Վեկիչի հետ։ «Ուիմբլդոն-2017»-ի հաղթող Գարբինյե Մուգուրուսայի (9) մրցակիցն է Գրետ Մինենը, իսկ Բյանկա Անդրեյեսկույինը՝ Էմմա Բեկտաշը (WC)։

Երկրորդ քառորդում ընդգրկվել են Պաուլա Բադոսան (4) և Կարոլինա Պլիշկովան (6), որոնք հանդիպելու են համապատասխանաբար Լուիզա Չիրիկոյին (Q) ու Տերեզա Մարտինցովային։ Այստեղ է նաև մրցաշարի 7-ակի հաղթող Սերենա Ուիլյամսը (WC), որը ելույթը սկսելու է Արմոնի Տանի հետ մրցախաղով։

2019 թվականի հաղթող Սիմոնա Խալեպի (16) մրցակիցն է Կարոլինա Մուխովան, իսկ կրկնակի հաղթող Պետրա Կվիտովայինը (25)՝ Ժասմին Պաոլինին։

Երրորդ քառորդում են Օնս Ժաբերը (3), Դանիելա Քոլինզը (7) և ԱՄՆ բաց առաջնության հաղթող Էմմա Ռադուկանուն, որոնք ուժերն են չափելու Միրյամ Բյորկլունդի (Q), Մարի Բուզկովայի և Էլիսոն վան Էյտվանկի հետ։

Ցանցի ստորին հատվածում են մրցաշարի գործող հաղթող Անետ Կոնտավեյտը (2) և Մարիա Սակարին (5), որոնց մրցակիցներն են համապատասխանաբար Բեռնարդա Պեռան և Զոյի Խիվսը (WC)։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա