Logo

Ուկրաինացի ֆուտբոլիստը պայմանագիր է համաձայնեցրել «Արսենալի» հետ

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:01 / 31.08.2022ՍՊՈՐՏ
Միխայլո Մուդրիկ

Դոնեցկի «Շախտյորի» ուկրաինացի կիսապաշտպան Միխայլո Մուդրիկը պայմանավորվել է Լոնդոնի «Արսենալի» հետ, հայտնում է մարզական լրագրող Նիկոլո Սկիրան։

21-ամյա ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։ Տրանսֆերի արժեքը, ըստ տարբեր տեղեկությունների, կկազմի 30 միլիոն եվրո։

Ավելի վաղ «Շախտյորը» մերժել էր անգլիական «Էվերտոնի» առաջարկը, որը նույնպես 30 միլիոն եվրո էր առաջարկում կիսապաշտպանի տեղափոխության դիմաց։

2022/23 մրցաշրջանում Մուդրիկն ուկրաինական ակումբի կազմում մասնակցել է 2 խաղի, խփել 1 գոլ։ Transfermarkt-ը 9 միլիոն եվրո է գնահատում ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա